Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Լուվրի բյուզանդական արվեստին և արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժանմունքը կներառի նաև Հայաստանը

Լուվրի բյուզանդական արվեստին և արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժանմունքը կներառի նաև Հայաստանը

ԵՐԵՎԱՆ,12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Լուվրում նախապատրաստվում է բյուզանդական արվեստին և արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժանմունքի ստեղծումը, որը կներառի նաև Հայաստանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Տարեկան 9,6 միլիոն այցելու ունեցող Լուվրն առաջինն է աշխարհում։ Լուվրում նախապատրաստվում է Բյուզանդական արվեստին և արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժանմունքի ստեղծումը, որը կներառի նաև Հայաստանը: Իսկ Հայաստանում Լուվրն աջակցում է Էրեբունի թանգարանի վերանախագծմանը»,- գրել է Ֆրանսիայի դեսպանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am