Պատահար

Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

2 րոպեի ընթերցում

Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-2-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի. Արմեն Աբազյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

«Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում կատարված փոփոխություններից հետո օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և տեղակալներն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ազատվում են զինվորական ծառայության պաշտոններից և նշանակվում են նույն օրենքով սահմանված կարգով՝ որպես հանրային պաշտոններ զբաղեցնող անձինք: Սույն կետով նախատեսված պաշտոնատար անձանց ազատումը և նշանակումը կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում