ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 8-ին, ժամը 14:47-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արծվաբերդ գյուղի գործարաններից մեկի տանիքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվաբերդ գյուղի 1-ին փողոցում գտնվող գործարանի տանիքում (մոտ 420 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:45-ին, մարվել՝ 17:37-ին: Այրվել են մոտ 240 քմ թիթեղյա տանիքը և փայտե կառուցատարրերը։