Հասարակական

Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից

1 րոպեի ընթերցում

Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 8-ին, ժամը 23:48-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Արզական-Աղվերան ավտոճանապարհին քամուց ծառն ընկել է և երկկողմանի փակել երթևեկությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները մասնատել են բարդու ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում