Միջազգային

Էկվադորում անկարգությունների ժամանակ 13 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Էկվադորում անկարգությունների ժամանակ 13 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկվադորում առնվազն 13 մարդ անկարգությունների զոհ է դարձել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է էկվադորյան Diario թերթը՝ վկայակոչելով Ազգային ոստիկանության տվյալները։

Ըստ առկա տվյալների՝ Գուայյաքիլ քաղաքում զոհվել է 11 մարդ. նրանք բոլորը խաղաղ բնակիչներ էին, ևս երկու ոստիկան սպանվել է հարևան Նոբոլ քաղաքում։

Հրատարակությունը նշում է, որ հունվարի 8-ից մինչ այժմ երկրի մի շարք քաղաքներում հանցավոր խմբերը 29 զինված հարձակում են իրականացրել, այդ թվում՝ հեռուստաալիքի և մի քանի հիվանդանոցների վրա։

Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են ավելի քան 40 մարդու, նրանց կառաջադրվի ահաբեկչության մեղադրանք։

Հանցագործ խմբավորումներն անկարգությունները սկսել են այն բանից հետո, երբ երկրի նախագահ Դանիել Նոբոան ամբողջ երկրում պարետային ժամ է սահմանել բանտից հանցագործ խմբավորումներից մեկի պարագլխի փախչելու պատճառով: Ավելի ուշ Նոբոան երկրում ստեղծված իրադրությունը որակեց որպես «ներքին զինված հակամարտություն»։

Էկվադորի զինված ուժերի միացյալ հրամանատարության ղեկավար Խայմե Վելան հայտարարել է. «Այս պահից ահաբեկիչների ցանկացած խմբավորում կդառնա օրինական ռազմական թիրախ, խաղասեղանին հայրենիքի ներկան է ու ապագան»։

Բարդացած իրադրության կապակցությամբ Էկվադորի աշխատանքի նախարարությունը երկրի հասարակական ​​և մասնավոր հաստատություններին հանձնարարել է աշխատողներին տեղափոխել աշխատանքի հեռավար ռեժիմի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում