Վերլուծություն

Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտության համատեքստում մերձավորարևելյան էսկալացիան գնալով մեծանալու է․ արաբագետի վերլուծությունը

5 րոպեի ընթերցում

Սարգիս Գրիգորյան
Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտության համատեքստում մերձավորարևելյան էսկալացիան գնալով մեծանալու է․ արաբագետի վերլուծությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբագետ Սարգիս Գրիգորյանի կարծիքով՝ չի բացառվում, որ Մերձավոր Արևելքը կներքաշվի գլոբալ հակամարտության մեջ, որի մի կողմում կլինեն արաբական երկրները, մյուս կողմում՝ Իսրայելն ու Միացյալ Նահանգները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գրիգորյանը նշեց, որ մերձավորարևելյան իրավիճակի էսկալացիա արդեն իսկ կա Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտության համատեքստում, որը գնալով մեծանալու է և չափազանց դժվար կլինի այն պահել որոշակի սահմաններում, ուստի տարածաշրջանային խաղացողները՝ Թուրքիան, Իրանը, արաբական այլ երկրները փորձելու են նոր մարտավարություն կիրառել։ Արաբագետի պնդմամբ՝ 2024 թվականը լինելու է էսկալացիայի տարի։

«Իրավիճակը բավականին բարդ է՝ հաշվի առնելով պաղեստինաիսրայելական կոնֆլիկտի ընթացքը հոկտեմբերի 7-ից ի վեր։ 2023 թվականի իրադարձությունները ցույց տվեցին, որ ավելի շատ փորձ էր արվում հակամարտությունը լոկալացնել, այսինքն՝ թույլ չտալ, որ այն դուրս գար պաղեստինաիսրայելական կոնֆլիկտի տրամաբանությունից և աշխարհագրական արիալից։ Քանի որ հիմա տեսնում ենք մի քանի իրողություններով պայմանավորված զարգացումներ, օրինակ՝ ահաբեկչություն Իրանում, արտատարածաշրջանային խաղացողների ակտիվ ներգրավվածություն, ապա պարզ է դառնում, որ կոնֆլիկտը լոկալացնելու փորձերը չեն ստացվում։ Ընդհակառակը՝ հետագա սրման միտումներն ավելի իրատեսական են։ Ընդ որում՝ ժամանակը ցույց կտա, թե կոնկրետ քանի արաբական երկիր կներգրավվի պրոցեսում, որպեսզի առաջ տանի պաղեստինյան օրակարգը»,- ասաց արաբագետը։

Անդրադառնալով Իսրայելի դաշնակից ԱՄՆ-ի մարտավարությանն ու դիրքորոշմանը՝ Գրիգորյանը նշեց, որ կոնֆլիկտի սկզբնական փուլում Միացյալ Նահանգները հույս ուներ, որ Իսրայելը շատ արագ կավարտեր ռազմական օպերացիան։

«Իսրայելը նույնպես ծրագրում էր հնարավորինս շուտ ավարտել ռազմական գործողությունների փուլը։ Հիմնական խնդիրը ՀԱՄԱՍ-ին առավելագույն չափով թուլացնելն էր։ Թել Ավիվը ծրագրում էր այնպես անել, որ Գազայի բնակչությունը տարհանվեր այլ երկրներ։ Նման բան տեղի չունեցավ։ Ճիշտ է, ՀԱՄԱՍ-ը որոշ չափով տուժեց, սակայն այժմ որդեգրել է պարտիզանական մարտավարություն, և նրա հետ չափազանց դժվար է պայքարել քաղաքային բնակավայրերում։ Մյուս կողմից երեք միլիոն պաղեստինցիների ճակատագիրը մնում է առկախված։ Իսրայելը փորձում էր ճնշել որոշ երկրների, որպեսզի փախստականների առջև բացեին սահմանները, բայցևայնպես ամբողջական տարհանում տեղի չունեցավ։ Բոլորը հասկացան, որ պատերազմը երկարաձգվելու է»,- ասաց Գրիգորյանը։

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-Իսրայել հարաբերություններում այդ առթիվ առաջացավ որոշակի խզում։ Վաշինգտոնն ի սկզբանե փորձում էր զսպել արաբական աշխարհին ու զերծ պահել հակամարտության մեջ ներքաշվելու վճռական քայլերից, ուստի հիմա էլ փորձում է ազդել Իսրայելի վրա, որպեսզի իրավիճակը մեղմվի հատվածական լուծումների շնորհիվ։ Այնուամենայնիվ, Թել Ավիվը տրամադրված է վճռականորեն և արդեն հայտարարել է, որ 2024 թվականին կշարունակի ռազմական գործողությունները՝ ՀԱՄԱՍ-ին հիմնովին ոչնչացնելու նպատակով։ Այդ ֆոնին նկատելի է արաբական երկրների ցասումը, ինչը չի կարող չվերածվել հակաիսրայելական տրամադրությունների և կոնկրետ գործողությունների։

Խոսելով նաև Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին, որը միջնորդավորված առնչություն ունի պաղեստինաիսրայելական հակամարտության հետ և որի տարածքը փորձում են սադրիչ գործողությունների հարթակ դարձնել, մեր զրուցակիցն ընդգծեց, որ Սիրիայի պարագան միանգամայն այլ է։

«Սիրիական խնդրում ինչ-որ հանգուցալուծման հասնելու հնարավորությունը բաց թողնվեց, այսինքն՝ այն երկրները, որոնք 2016-17 թվականներին անկեղծորեն մտահոգված էին հիմնախնդրի կարգավորմամբ և ակտիվ աշխատում էին այդ ուղղությամբ, ցավոք ձախողվեցին։ Հիմա սիրիական հակամարտությունում ներգրավված առանձին կառույցներ ու խմբավորումներ սկսել են օրակարգ և խաղի կանոններ թելադրել, իսկ ուժային կենտրոնները չեն կարողանում նրանց արդյունավետորեն հակադարձել ու ազդել իրադարձությունների վրա։ Արդյունքում կոնֆլիկտի հատվածականությունն ավելի է խճճում իրավիճակը՝ այն դարձնելով անկանխատեսելի»,- եզրափակեց արաբագետը։

Մանվել Մարգարյան

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Քաղաքականություն

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ  իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վերլուծություն

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Վերլուծություն

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Քաղաքականություն

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Քաղաքականություն

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Քաղաքականություն

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Քաղաքականություն

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Քաղաքականություն

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Նոր հնարավորությունների ժամանակաշրջան Հայաստանի և Սաուդյան Արաբիայի համար

Վերլուծություն

Նոր հնարավորությունների ժամանակաշրջան Հայաստանի և Սաուդյան Արաբիայի համար

Բրյուսելյան եռակողմ հանդիպումն անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ իսկապես աննախադեպ էր. վերլուծաբանի կարծիքը

Վերլուծություն

Բրյուսելյան եռակողմ հանդիպումն անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ իսկապես աննախադեպ էր. վերլուծաբանի կարծիքը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում