Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփելէ Հայաստանի 2023թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հավաքելով 81միավոր՝ 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվելիտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Երկրորդ հորիզոնականը 48 միավորով զբաղեցրելէՀայաստանի ազգային հավաքականի ևռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպանԷդուարդ Սպերցյանը։

21 միավորով երրորդ հորիզոնականըզբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի ևՍաուդյան Արաբիայի «Ալ Ֆաթեհ» ակումբի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը:

Քվեարկությանը, որի մեկնարկի մասին ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, մասնակցել են Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցող ակումբները և մարզական լրագրողները։

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքում

առաջին տեղ զբաղեցրած ֆուտբոլիստը պարգևատրվում է «ոսկե» գնդակ մրցանակով

և 4 միլիոն դրամով, երկրորդ տեղ զբաղեցրած ֆուտբոլիստը՝ «արծաթե» գնդակ

մրցանակով և 3 միլիոն դրամով, երրորդ տեղ զբաղեցրած ֆուտբոլիստը՝ «բրոնզե»

գնդակ մրցանակով և 2 միլիոն դրամով:

Բաժին

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում