Հասարակական

Հայաստանը և Իրանն արձանագրել են դատապարտյալների փոխանցման շրջանակներում համագործակցության բարձր մակարդակը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը և Իրանն արձանագրել են դատապարտյալների փոխանցման շրջանակներում համագործակցության բարձր մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարության Դատապարտյալների փոխանցման կոմիտեի ղեկավարի տեղակալ Սեյեդ Քամալ Աբդոլլահիասլի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արդարադատության նախարարությունից, կողմերը փոխադարձ երախտագիտություն են հայտնել դատապարտյալների փոխանցման ոլորտում սերտ համագործակցության և որդեգրած քաղաքականության համար: Հանդիպմանն արձանագրվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև գործող «Դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագրի շրջանակներում երկու պետությունների համագործակցության անցումն առավել բարձր մակարդակի, ինչի մասին է վկայում ՀՀ քաղաքացու փոխանցումն Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան: Նշենք, որ սա եզակի դեպք է, երբ տեղափոխվել է Հայաստանի քաղաքացին, քանի որ Իրանում դատապարտված այլ քաղաքացիներ ներկայումս չունենք: Հանդիպմանը կարևորվել է նաև դատապարտյալների իրավունքների պաշտպանության առաջնահերթության ամրագրումը՝ նպատակ ունենալով նպաստել դատապարտյալների սոցիալական վերաինտեգրմանը՝ հնարավորություն ընձեռելով վերջիններիս իրենց նկատմամբ նշանակված պատժի մնացած մասը կրելու այն պետությունում, որի քաղաքացին են հանդիսանում:

Դատապարտյալների փոխանցման գործընթացը լավարկելու նպատակով՝ կողմերը պայմանավորվել են հայ-իրանական հանձնաժողովի առաջիկա նիստում այդ հարցը քննարկել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում