Միջազգային

Կոլորադոյի դատարանը Թրամփին արգելել է առաջադրվել

1 րոպեի ընթերցում

Կոլորադոյի դատարանը Թրամփին արգելել է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոլորադոյի գերագույն դատարանն աննախադեպ որոշում է կայացրել, համաձայն որի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող առաջադրվել 2024 թ․ նախագահական ընտրություններին։ Դատարանը դա հիմնավորել է նրանով, որ Թրամփը ներգրավված է եղել խռովության մեջ, ինչը սահմանադրությամբ արգելված է պետական պաշտոն զբաղեցնող անձի համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ CNN-ը հաղորդում է, որ որոշումն ընդունվել է ձայների 4 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ։ Այսպիսով, Դոնալդ Թրամփը Կոլորադո նահանգում չի կարող մասնակցել Հանրապետական կուսակցության ներկուսակցական ընտրություններին, որոնք պետք է տեղի ունենան մարտի սկզբին և որոնց արդյունքում պետք է կուսակցությունն առաջադրի նախագահական ընտրությունների իր թեկնածուին։

Դոնալդ Թրամփը կարող է բողոքարկել այս որոշումը և դիմել ԱՄՆ գերագույն դատարան։

Կոլորադոյի դատարանի այս որոշմամբ Թրամփը պատասխանատու է համարվում 2020 թ․ ընտրությունների արդյունքները տապալելու փորձի մեջ. 2021 թ․ հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել էին ԱՄՆ Կապիտոլիումի շենք, որի հետևանքով 5 մարդ էր մահացել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում