Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը

ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով 
համագործակցության համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը քվեարկությամբ ստացավ 95 կողմ ձայն:

Համաձայնագիրը ստորագրվել է 2023թ. հունիսի 23-ին՝ Բրյուսելում:

Այս համաձայնագրով հիմքեր են ստեղծվում ՀՀ-ի և Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության ընդլայնման և ամրապնդման համար: Նախատեսվում է մաքսային գործին վերաբերող հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման և այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի սահմանում:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ներկայացրել էր, որ համաձայնագրի կիրառմամբ կհաստատվի ուղղակի կապ երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջև, ինչն էլ իր դրական ազդեցությունը կունենա Հնդկաստանից ՀՀ ներմուծման և Հայաստանից Հնդկաստան արտահանման ժամանակ մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ և օպերատիվ լուծումների վրա: Տեղեկությունների փոխանակումը կարող է իրականացվել հարցման հիման վրա կամ մաքսային մարմինների նախաձեռնությամբ՝ օրինակ՝ ծագման հավաստագրերի, հաշիվ-ապրանքագրերի մեջ առկա տեղեկատվության ճշգրտման նպատակով:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am