Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Արմեն Գրիգորյանը բրիտանացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Արմեն Գրիգորյանը բրիտանացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-
Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Լոնդոն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թիմ Բարոունի հետ:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Արմեն Գրիգորյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։

«Զրուցակցիս հետ կարևորել ենք ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան, ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության պաշտոնական մեկնարկը՝ ընդգծելով, որ վերոնշյալը երկու երկրների պատրաստակամության ապացույցն է առավելագույնս իրացնելու առկա ներուժը:

Մտքեր ենք փոխանակել մեր տարածաշրջանում և ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը»,- գրել է Գրիգորյանը։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am