Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը Սաուդյան Արաբիայի հետ համագործակցության բազմաթիվ ոլորտներ և ուղղություններ է տեսնում

3 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը Սաուդյան Արաբիայի հետ համագործակցության բազմաթիվ ոլորտներ և ուղղություններ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարևորեց Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ ընդգծելով, որ մեծ ջանքեր են գործադրվել այդ ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Միրզոյանը այս մասին հայտարարեց Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանի հարցին, թե ինչպե՞ս Հայաստանին հաջողվեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ և արդյոք ակնկալիքներ կան այս ուղղությամբ։

«Մեծապես կարևորում եմ այն ինչ տեղի ունեցավ։ Առհասարակ Հայաստանի Հանրապետությունը մեծ կարևորություն է հաղորդում արաբական աշխարհի հետ իր հարաբերություններին և կարծում ենք, որ այստեղ գրեթե բոլորի հետ կան չիրացված հնարավորություններ։ Տասնապատիկ ավելի ափսոս էր Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալը։ Իհարկե, 30 տարիների ընթացքում ջանքեր գործադրվել են այդ ուղղությամբ, սակայն, ցավոք, հաջողությամբ չեն պսակվել։ Եվ կարող եմ ասել, Արտաքին գործերի նախարարի պաշտոնին նշանակվելու առաջին իսկ օրերից մեծ ուշադրություն եմ դարձրել հենց այս հարցին՝ հանդիպումներ ենք նախաձեռնել։ Ընդհանրապես տեղի է ունեցել երկու պաշտոնական հանդիպում իմ և իմ գործընկերոջ միջև։ Մենք միասին բազմակողմանի այլ հարթակներում շփվել ենք, հեռախոսազրույցներ ունեցել, քննարկումներ են եղել դեսպանների մակարդակով, պատվիրակություն է այցելել Սաուդյան Արաբիա։ Եվ ինչպես տեսնում եք երկու երկրները անհրաժեշտ համարեցին ստորագրել այդ արձանագրությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին»,- ասաց Միրզոյանը։

ԱԳ նախարարն ընդգծեց՝ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հաստատումը վերջը չի, այլ հակառակը՝ գործընթացի սկիզբը։

«Կարծում եմ, որ Սաուդյան Արաբիայի մեր գործընկերները կիսում են այս դիրքորոշումը, որ կա բազմաթիվ ուղղություններ և ոլորտներ, որ դեռ նոր-նոր պետք է բացահայտենք և մեծ համագործակցություն ծավալենք»,- եզրափակեց Միրզոյանը։

Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև նոյեմբերի 24-ին ստորագրվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն:Այն ստորագրվել է Աբու Դաբիում՝ ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Գրիգորյանի և Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Լուայհան Ալ-Անկարի կողմից:

ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այց կկատարի Կիպրոս

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այց կկատարի Կիպրոս

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում