Միջազգային

Օքսֆորդի բառարանը հայտնել է 2023 թվականի բառը

2 րոպեի ընթերցում

Օքսֆորդի բառարանը հայտնել է 2023 թվականի բառը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օքսֆորդի անգլերեն բառարանը «rizz»-ն անվանել է 2023 թվականի բառ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Oxford University Press-ի տարածած հաղորդագրությունը։

Նախ լեզվաբանները կազմել են տարվա տրամադրությունը և մտահոգություններն արտացոլող 8 բառերի ցուցակ։ 4 օր շարունակ հանրությունը քվեարկել է առավել նախընտրելի տարբերակների օգտին։ Արդյունքում ստացվել է 4 բառ, որոնցից հաղթող է ճանաչվել «rizz»-ը։

«Rizz» խոսակցական լեզվով նշանակում է «ոճ, հմայք կամ գրավչություն»։ Այն «խարիզմա» բառի կրճատված տարբերակն է և ակտիվորեն օգտագործվում է անգլիախոս երիտասարդների կողմից սոցիալական ցանցերում։

«Rizz-ը սոցիալական ցանցերում տարածված տերմին է: Այս փաստը վկայում է այն մասին, որ բառերը, որոնք շատ տարածված են որոշ սոցիալական համայնքներում․․․կարող են լայն տարածում գտնել․․․ Լեզվաբանական էվոլյուցիայի և տարածման պատմությունը, որը ժամանակին տարիներ էր տևում, այժմ կարող է շաբաթներ կամ ամիսներ տևել։ «Rizz» բառի օգտագործման կտրուկ աճն ապացուցում է, որ ինտերնետային մշակույթից ծագած բառերն ու արտահայտությունները գնալով դառնում են առօրյա խոսքի մասնիկը և կշարունակեն ձևավորել լեզվական միտումներն ապագայում», - ասել է Oxford Languages-ի նախագահ Կասպեր Գրաթվոլը։

Բացի «rizz»-ից, վերջնական ցուցակում ներառված էր «Swiftie» բառը, որը վերաբերում է ամերիկացի փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթի երկրպագուներին, «prompt»-ը, որը նշանակում է արհեստական ​​ինտելեկտի վրա հիմնված ծրագրին տրված հրահանգ, որն ազդում է դրա ստեղծած բովանդակության վրա, ինչպես նաև «situationship» բառը՝ ռոմանտիկ հարաբերություններ, որոնք չեն համարվում ֆորմալ կամ հաստատված։

Օքսֆորդի բառարանի 2022 թվականի տարվա բառն էր «goblin mode»-ը (գոբլինի ռեժիմ), որը խոսակցական լեզվով վերաբերում է ծայրահեղ եսասիրական վարքին, որին հատուկ է ծուլությունը, և որը մերժում է սոցիալական նորմերը։

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում