Միջազգային

Բայդենը Կատարի էմիրի հետ քննարկել է ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ազատման հարցը

2 րոպեի ընթերցում

Բայդենը Կատարի էմիրի հետ քննարկել է ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ազատման հարցը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին նոյեմբերի 12-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Գազայի հատված մարդասիրական օգնության առաքման և ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից պահվող պատանդների ազատ արձակման հարցը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է բանակցությունների արդյունքների վերաբերյալ Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։

«Երկու ղեկավարները քննարկել են խաղաղ բնակչության պաշտպանության և Գազայի հատված խիստ անհրաժեշտ մարդասիրական օգնության անընդհատ հոսքի մեծացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը»,-ասված է հայտարարության մեջ։

Բայդենը երախտագիտություն է հայտնել Կատարին և անձամբ Շեյխ Թամիմին ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին ազատելու`ավելի վաղ ձեռնարկած ջանքերի համար:

«Երկու երկրների ղեկավարները համաձայնել են, որ բոլոր պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն», - հավելել են Սպիտակ տանը։

Բայդենը «վերահաստատել է իր տեսլականը պաղեստինյան պետության ապագայի վերաբերյալ»՝ Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ գոյակցության շրջանակներում։

«Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ն արդեն վաղուց խոչընդոտ է այդ նպատակին հասնելու համար: Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել ջանքերը՝ ավելի խաղաղ, անվտանգ, բարգավաճ և կայուն մերձավորարևելյան տարածաշրջանի ընդհանուր տեսլականը խթանելու համար», - նշված է հայտարարության մեջ։

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում