Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Երևանում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճեց ևս երկու մեդալ

Երևանում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճեց 
ևս երկու մեդալ

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը ևս երկու մեդալ նվաճեց. արծաթե մեդալակիրներ դարձան Արամ Աղաջանյանը և Վահրամ Գրիգորյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող սամբոյի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը 71 կգ քաշային Արամ Աղաջանյանր հասնելով եզրափակիչ` մրցեց միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող ռուս Ռամեդ Գուկևի հետ և զիջեց 0:3 հաշվով: Աղաջանյանը դարձավ ԱԱ-ի արծաթե մեդալակիր:

Եվ եզրափակիչ էր հասնել նաև 64 կգ քաշային Վահրամ Գրիգորյանը: Նա եզրափակիչում մրցեց ՖԻԱՍ-ի դրոշի ներքո հանդես եկող Շեյխ Մանսուր Խաբիբուլաևի հետ: Հայ մարզիկը զիջեց 0:5 հաշվով: Գրիգորյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Ցերեկային մրցահերթում ԱԱ-ի բրոնզե մեդալ էր նվաճել Վահագն Չալյանը (88 կգ):

Սամբոյի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ի բրոնզե մեդալակիրներ էին դարձել` Արման Ավանեսյանը (98 կգ), Սարգիս Վարդանյանը (79կգ) և Վարսիկ Գրիգորյանը (54 կգ):

Սամբոյի աշխարհի առաջնությունը կեզրափակվի նոյեմբերի 12-ին: Այս առաջնությանն, ընդհանուր առմամբ, մասնակցում են 70 երկրների 500-ից ավելի մարզիկներ, իսկ ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 2500-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am