Միջազգային

Իրանի արտգործնախարարը ՄԱԿ-ի ԱԽ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Իսրայելի ապամիջուկայնացման համար

2 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարարը ՄԱԿ-ի ԱԽ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Իսրայելի ապամիջուկայնացման համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին (ԱԽ) և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) կոչ է արել շտապ միջոցներ ձեռնարկել Իսրայելի ապամիջուկայնացման համար, հաղորդում է «Արմենպրես»-ը։

Պաշտոնյան այս կերպ է արձագանքել Երուսաղեմի և հրեական պետության ժառանգության գործերի նախարար Ամիhայ Էլիյահուի հայտարարությանը, որը հնարավոր է համարել Գազայի հատվածում միջուկային զենքի կիրառումը։

«Միջուկային զենքի կիրառման մասին Իսրայելի վարչակարգի նախարարի հայտարարությունները ցույց են տալիս վարչակարգի իրական ձախողումը Դիմադրության դիմաց: ՄԱԿ-ի ԱԽ-ն և ՄԱԳԱՏԷ-ն պետք է հրատապ միջոցներ ձեռնարկեն վայրագ և ապարտեիդ վարչակարգի զինաթափման համար։ Վաղը ուշ կլինի։ Այս ցեղասպանության ամբողջական պատասխանատուն Սպիտակ տունն է», - գրել է Աբդոլլահիանը X սոցիալական ցանցում:

The Guardian պարբերականը հաղորդում է, որ իսրայելցի նախարար Ամիհայ Էլիյահուի հայտարարությունից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նրան նկատողություն է տվել և զրկել նախարարների կաբինետի հանդիպումներին մասնակցելու իրավունքից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում