Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Լևոն Արոնյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի են ավարտել պարտիան «Գրանդ Սվիս»-ում 

Լևոն Արոնյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի են ավարտել պարտիան «Գրանդ Սվիս»-ում 

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտին է մոտենում Մեծ Բրիտանիայի Մեն կղզումընթացող ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 10-րդ` նախավերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով պարտության մատնեց ՋորդենՎան Ֆորեստին: Լևոն Արոնյանը և Սամվել Տեր-Սահակյանը խաղում էին իրար դեմ և խաղըավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

Գաբրիել Սարգսյանի, Հայկ Մարտիրոսյանի և Հրանտ Մելքումյանի խաղերը նույնպես կիսեցին միավորը:

Մրցաշարի ավարտից մեկ խաղափուլ առաջ Սամվել Տեր-Սահակյանը ունի 6 միավոր և գտնվում է13-րդ հորիզոնականում:

Մանուել Պետրոսյանը և Շանթ Սարգսյանը ունեն 5.5 միավոր, Գաբրիել Սարգսյանը՝ 5 միավոր, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ 4.5 միավոր։

Կանանց մրցաշարում Մարիամ Մկրտչյանը ունի 4 միավոր, Էլինա Դանիելյանը՝ 3 միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am