Հասարակական

Հնդկաստանի ORF հիմնադրամի հետ Երևանում միջազգային համաժողով կկազմակերպվի. ՀՀ ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի ORF հիմնադրամի հետ Երևանում միջազգային համաժողով կկազմակերպվի. ՀՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի ORF հիմնադրամի հետ, որն իրականացնում է «Ռաիսինա երկխոսություն» («Raisina Dialogue») ամենամյա ծրագիրը, Երևանում 2024 թվականի սեպտեմբերին նախատեսվում է կազմակերպել համանուն միջազգային համաժողով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղեկացրել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Սա մեծ հնարավորություն կտա մեզ և՛ զարգացնելու մեր հարաբերությունները, և՛ ունենալու այլ հյուրեր, և՛, առհասարակ, Հայաստանը միջազգային քաղաքական, գիտական, նորարական լույսի ներքո ներկայացնելու»,-ասել է Միրզոյանը՝ նշելով, որ ՀՀ ԱԳ նախարարությունը չափազանց կարևորում է այս ծրագիրը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում