Տարածաշրջանային

ՄԱԿ-ը Իրանի տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանել է պատժամիջոցների ցուցակից

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը Իրանի տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանել է պատժամիջոցների ցուցակից

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի քարտուղարությունը պատժամիջոցների ցուցակից հանել է Իրանի հետ կապված 61 իրավաբանական և 23 ֆիզիկական անձանց, որոնք այնտեղ ընդգրկվել էին ութ տարի առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231-րդ բանաձևի ընդունումից հետո։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Բանաձևի դրույթների համաձայն, որը կանոնակարգում է իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), որոշ սահմանափակող միջոցների գործողությունը, այդ թվում՝ հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում, ավարտվում է բանաձևի ընդունման օրվանից՝ 2015 թվականի հոկտեմբերի 18-ից հետո ութ տարի անց։

«Այսպիսով, 6-րդ (c) և (d) կետերի համապատասխան՝ քարտուղարությունը 2023 թվականի հոկտեմբերի 19-ին Անվտանգության խորհրդի կայքից հանել է 23 ֆիզիկական և 61 իրավաբանական անձանց ցուցակը, որոնց նկատմամբ տարածվել են սահմանափակող միջոցներ», - ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկառլոյի նամակում:

Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան որոշում են ընդունել ԳՀՀԾ-ով նախատեսված հոկտեմբերի 18-ի վերջնաժամկետից հետո պահպանել Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Նրանք հայտարարել են, որ Իրանը չի կատարում իր պարտավորությունները 2019 թվականից ի վեր և հավելել են, որ խնդիրը չի լուծվել վեճերի լուծման մեխանիզմի միջոցով: Կանադան նույնպես միացել է պատժամիջոցները երկարաձգելու որոշմանը։

Ըստ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի՝ երկրի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները և սահմանափակումները «անհիմն են, անարդար և անօրինական»։

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը

Իրան

ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը

Իրանը ձերբակալել է 20 ահաբեկչի, այդ թվում՝ ԻՊ-ի երկու պարագլխի

Իրան

Իրանը ձերբակալել է 20 ահաբեկչի, այդ թվում՝ ԻՊ-ի երկու պարագլխի

ԱՀԿ-ն հայտարարել է Իրանում դենգե տենդի տարածման բարձր ռիսկի մասին

Իրան

ԱՀԿ-ն հայտարարել է Իրանում դենգե տենդի տարածման բարձր ռիսկի մասին

Իրանում հայտարարել են միջուկային գործարքը վերսկսելու պատրաստակամության մասին

Իրան

Իրանում հայտարարել են միջուկային գործարքը վերսկսելու պատրաստակամության մասին

Ճապոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Իրանն «ավելի կառուցողական դեր» կխաղա Մերձավոր Արևելքում

Իրան

Ճապոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Իրանն «ավելի կառուցողական դեր» կխաղա Մերձավոր Արևելքում

Իրանում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները՝ ՌԴ նավի մասնակցությամբ

Իրան

Իրանում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները՝ ՌԴ նավի մասնակցությամբ

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Տնտեսություն

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում