Իրան

Իրանում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները՝ ՌԴ նավի մասնակցությամբ

2 րոպեի ընթերցում

Իրանում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները՝ ՌԴ նավի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կասպից ծովի Իրանի տարածքային ջրերում մեկնարկել են ծովային անվտանգության ապահովման ռազմածովային զորավարժությունները՝ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նավի մասնակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է զորավարժությունների պաշտոնական ներկայացուցիչ, առաջին կարգի կապիտան Աբբաս Հասանին։

«Զորավարժություններին կմասնակցեն ինչպես ռազմածովային նավատորմի նավեր, այնպես էլ ռազմածովային օդուժի ներկայացուցիչներ, ներառյալ «Դերաֆշ», «Սեփար» և «Փեյկան կառավարվող հրթիռային զենքով էսկադրային ականակիրները, երկու AB-212 ուղղաթիռներ և «Շահիդ Բասիր» նավը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմից: Նաև վերջերս Իրանի տարածքային ջրեր է մտել ռուսական «ՍԲ-45» նավը, որը կմասնակցի (վարժանքներին)», - մեջբերում է նրա խոսքը Tasnim գործակալությունը։ 

Հասանին նշել է, որ զորավարժություններին որպես դիտորդ ներկա են մերձկասպյան երկրների ներկայացուցիչները։

Զորավարժությունների ներկայացուցչի խոսքով՝ հուլիսի 22-ին արդեն տեղի է ունեցել զորավարժությունների փուլերից մեկը, որի ընթացքում Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը մշակել են առևտրային նավի վրա կրակը մարելու, տուժածներին փրկելու և հետևանքները վերացնելու գործողություններ՝ նախապես   պատրաստված սցենարով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում