Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

ՄԹ դեսպան Ջոն Գալագերը Գորիսում հանդիպում է ունեցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ

ՄԹ դեսպան Ջոն Գալագերը Գորիսում հանդիպում է ունեցել միջազգային 
կազմակերպությունների ներկայացուցիչների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 
հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության (ՄԹ) դեսպան Ջոն Գալագերն այցելել է Գորիս՝ տեղում ծանոթանալու Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված խոցելի բնակչությանն առնչվող իրավիճակին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է բրիտանական դեսպանատան տարածած հաղորդագրությունից, դեսպանը հանդիպումներ է ունեցել ներկայումս Գորիսում գտնվող տեղահանված անձանց հետ՝ անմիջապես նրանցից տեղեկանալու իրենց կարիքների մասին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ տեղեկանալու տուժած անձանց ցուցաբերված աջակցության մասին։

Հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ սեպտեմբերի 29-ին ՄԹ-ն հայտարարել էր ԿԽՄԿ-ին 1 միլիոն ֆունտ ստերլինգի չափով ֆինանսավորում տրամադրելու մասին։ Այն ուղղվելու է կենսական անհրաժեշտության դեղամիջոցների, առողջապահական ծառայությունների և այլ անհրաժեշտ աջակցության տրամադրմանը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, ովքեր լուրջ հումանիտար խնդիրների են առերեսվել։

Բացի այդ, «Start Fund»-ը (որի հիմնական դրամաշնորհատուներից է Միացյալ Թագավորությունը), տրամադրել Է 350,000 ֆունտ ստերլինգ` Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվածներին աջակցելու նպատակով։

Հայաստանում ՄԹ դեսպան Ջոն Գալագերն ասել է․

«Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը ահռելի  ծանրաբեռնվածություն է առաջացրել համայնքներում։ ՄԹ-ից ստացված ֆինանսական աջակցության միջոցով կենսական օժանդակություն կցուցաբերվի առավել խոցելի անձանց:

Միացյալ Թագավորությունը կշարունակի աջակցել Հայաստանի դիմակայունությանը, անվտանգությանն ու բոլորի համար տնտեսական հնարավորությունների զարգացմանը»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am