Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Արցախում բնակիչներին հորդորում են մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից

Արցախում բնակիչներին հորդորում են մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ 
համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արցախի բնակչությանն ուղղված հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:  

«Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է հայտարարության մեջ:

Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ Ադրբեջանն Ասկերանի ուղղությամբ ականանետ է կիրառել, Ժամը 13։20-ի սահմաններում ԼՂ  բնակիչներից տեղեկություններ են ստացվել, որ գնդակոծության ձայներ են լսվում նաև Ստեփանակերտում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնպես հաղորդագրություն է տարածել այդ մասին՝ փաստացի չթաքցնելով ԼՂ տարածքում ռազմական գործողություն իրականացնելու փաստը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am