Հասարակական

Արցախի ՊԲ-ն Ասկերանի շրջանում հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտել. Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում

1 րոպեի ընթերցում

Արցախի ՊԲ-ն Ասկերանի շրջանում հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտել. Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, թե իբր ՊԲ ստորաբաժանումներն Ասկերանի շրջանում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, համաձայն որի իբր սեպտեմբերի 19-ին ժամը 11:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները Ասկերանի շրջանում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով ականանետեր ու հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում են ստացել ադրբեջանական ԶՈւ երկու զինծառայողներ, ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմը նշված ուղղությամբ ինքն է խախտել հրադադարը, կիրառելով բացի հրաձգային զինատեսակներից նաև ականանետ»,- ասված է Արցախի ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 19֊ ին ժամը 11։10֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով ականանետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում