Քաղաքականություն

Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ

2 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ։

Անցողիկ շեմը հաղթահարած ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրային ձայն» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը։

Ներկայացնում ենք Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներըԵրևանի բոլոր 475 տեղամասերից․

«Հանրային ձայն» կուսակցություն-9,68%

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-32․57%

«Արդար Հայաստան» կուսակցություն-1.12%

«Հաղթանակ» կուսակցություն-1.71%

«Ուժը հայրենյաց» կուսակցություն-0.74%

«Հայաստանի եվրոպական կուսակցություն-1.11%

«Ազգային առաջընթաց» կուսակցություն-18․89%

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն-0.34%

«Հանրապետություն» կուսակցություն-11.32%

«Միացյալ Հայաստան» կուսակցություն -0.55%

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն-1.8%

«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն-1.01%

«Ապրելու երկիր» կուսակցություն-3.64%

«Մայր Հայաստան» դաշինք-15.43%

Միևնույն ժամանակ անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերից որեւէ մեկը 50 տոկոսից ավել ձայն չի հավաքել, ինչը նշանակում է, որ որևէ ուժ չի կարող միայնակ քաղաքապետ ընտրել, քաղաքապետ ընտրելու համար կոալիցիաների անհաժեշտություն կլինի։

Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824250 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 234553 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում