Հասարակական

Երևանյան լճում մաքրման կայաններ կտեղադրվեն

1 րոպեի ընթերցում

Երևանյան լճում մաքրման կայաններ կտեղադրվեն

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան լճի ջրի որակի բարելավման, մաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով լճում կայաններ կտեղադրվեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանյան լճի վրա ՀՀ-ում ու տարածաշրջանում արևային առաջին լողացող էլեկտրակայանի բացման հանդիսավոր արարողության ժամանակ:

«Մենք պլանավորում ենք մաքրման աշխատանքներ իրականացնել հենց Երևանյան լճում և համապատասխան կայաններ տեղադրել, որպեսզի լճի ջրի որակը նույնպես բարելավենք: Հաջորդ տարիների ընթացքում շարունակելու ենք լճի ափամերձ տարածքի ամբողջական բարեկարգումը»,- ասաց Ավինյանը:

Նա նշեց, որ այս պահին Երևանայան լճի ափամերձ հատվածում բարեկարգման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում