Հասարակական

Աստղաձորում կառուցվում է խմելու ջրատարի ներքին ցանց

1 րոպեի ընթերցում

Աստղաձորում կառուցվում է խմելու ջրատարի ներքին ցանց

ԳԱՎԱՌ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է խմելու ջրատարի ներքին ցանց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Աստղաձորի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 17 միլիոն 527 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է խմելու ջրատարի ներքին ցանց կառուցել Աստղաձորի 5 փողոցներում՝ 1744 մետր երկարությամբ, ինչի արդյունքում խմելու որակյալ ու մշտական ջրով կապահովվեն 300 տնտեսություն։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսի 5-ից և ավարտին կհասցվեն այս տարվա ընթացքում։

2023 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են մոտ 80 տոկոսով։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Մինասյաններ Շին» ընկերությունը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում