Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

Պետք է դիմել ՌԴ-ին ու մյուս դերակատարներին՝ Ադրբեջանի հետ հանդիպման առաջարկով․ Արցախի պետնախարար

Պետք է դիմել ՌԴ-ին ու մյուս դերակատարներին՝ Ադրբեջանի հետ հանդիպման 
առաջարկով․ Արցախի պետնախարար

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը կարևորել է Ադրբեջանի հետ հանդիպումը՝ երրորդ կողմի մասնակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գուրգեն Ներսիսյանն այս մասին հայտարարել է  «Ֆեյսբուք»-ի իր էջում տարածած տեսաուղերձում։

«Կարծում եմ, որ պետք է դիմել Ռուսաստանի Դաշնությանը, իրավիճակով հետաքրքրվող բոլոր դերակատարներին՝ ստեղծված իրավիճակի, անվտանգային խնդիրների, Արցախում ստեղծված հումանիտար աղետալի վիճակի շուրջ Ադրբեջանի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկ պահանջով», - ասել է Ներսիսյանը։

Նրա խոսքով՝ որևէ մեկը չի կարող երաշխավորել Արցախի քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը Ադրբեջանի տարածքում, հետևապես այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայրում կամ ցանկացած այլ անվտանգ վայրում՝ երրորդ կողմի ներկայությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am