Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Մարտունի համայնքի ղեկավարին է ներկայացվել  Աստղաձորի ջրամբարի կառուցման  նախագիծը

Մարտունի համայնքի ղեկավարին է ներկայացվել  Աստղաձորի ջրամբարի 
կառուցման  նախագիծը

ԳԱՎԱՌ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանն ընդունել է  նախագծմամբ զբաղվող «Մոդուլ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին՝ նրանց հետ քննարկելով Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղից հարավ ընկած հատվածում ոռոգման նպատակով ջրամբարի կառուցման նախագծի հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ըստ ներկայացված տվյալների, 10,5 հեկտար  մակերես զբաղեցնող ջրամբարում հնարավոր կլինի կուտակել շուրջ մեկ միլիոն  խորանարդ մետր ծավալով ջուր, որով հնարավոր կլինի  ոռոգել շուրջ 1000 հեկտար ցանքատարածություն։ Կուտակվող ջրի քանակը նախատեսվում է օգտագործել 850 հեկտար ոռոգելի տարածքների ջրապահովվածության մակարդակը բարձրացնելու եւ 290 հեկտար չոռոգվող հողերի ոռոգման համար: Ծրագրի շահառուներ  են համարվում  Աստղաձոր, Վաղաշեն, Զոլաքար գյուղերի եւ Մարտունի քաղաքի բնակիչները։

Համայնքի ղեկավարն ուսումնասիրել է Աստղաձորի ջրամբարի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը եւ հայտնել իր պատրաստակամությունը՝ աջակցելու նախագծի կազմման հետագա աշխատանքներին։

Գործընթացը դեռ նախագծային փուլում է եւ կարող է տեւել մինչեւ մեկ տարի։

«Նախագծի հաստատումից հետո նաեւ հստակ կլինի, թե ինչ միջոցներով ու ինչ ժամկետներում կկառուցվի ջրամբարը։ Բայց որ այն չափազանց կարեւոր ու հրատապ է մեր համայնքի գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, կասկած չի հարուցում»,- ներկայացրեց Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։

Խոսրով Խլղաթյան  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am