Հասարակական

Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը կանցկացվի Երևանում

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը կանցկացվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կհյուրընկալի Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն՝ ընդգծելով, որ բռնցքամարտի միջազգային ասոցիացիան իր օրացույցում ավելացրել է Հայաստանի անունը:

«80-100 պետություն թիմեր կուղարկի մեր մայրաքաղաք: Հաշվի առնելով Եվրոպայի առաջնության գերազանց արդյունքները՝ մեր պատանիներից բազմաթիվ մեդալների հույս ունենք»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

00000000001.jpg (30 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում