Հասարակական

Երևանում և Ստեփանակերտում հանրահավաքներն ավարտվել են երթով դեպի Եռաբլուր ու Հուշահամալիր-Զինվորական պանթեոն

1 րոպեի ընթերցում

Երևանում և Ստեփանակերտում հանրահավաքներն ավարտվել են երթով դեպի Եռաբլուր ու Հուշահամալիր-Զինվորական պանթեոն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում և Ստեփանակերտում զուգահեռ տեղի ունեցած հանրահավաքներն ավարտվել են երթով համապատասխանաբար՝ դեպի Եռաբլուր ու Հուշահամալիր-Զինվորական պանթեոն:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ինչպես հայտարարեցին հանրահավաքի համակարգողները, երթի նպատակը հայրենիքի ազատության ու պաշտպանության համար հերոսացած զինվորների հիշատակի առջև խոնարհվելով՝ հավատարմությունը հայտնելն է այն գաղափարին, որի համար նրանք զոհել են իրենց կյանքը՝ երդվելով, որ շարունակելու են նրանց գործը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում