Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Երևանում և Ստեփանակերտում ընթանում է Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետը վերացնելու պահանջով հանրահավաք

Երևանում և Ստեփանակերտում ընթանում է Արցախի ապաշրջափակման և 
հումանիտար աղետը վերացնելու պահանջով հանրահավաք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ/ ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական օրհներգով Ստեփանակերտի Վերածննդի, զուգահեռ նաև Երևանի Ազատության հրապարակներում հուլիսի 25-ին մեկնարկել է համաժողովրդական հանրահավաք՝ Արցախի ապաշրջափակման և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու պահանջով:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի Ազատության հրապարակից հանրահավաքի մասնակիցներին օրհնանքի խոսքով է դիմել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: «Այսօրվա իրականությունը գալիս է ևս մեկ անգամ մեզ հիշեցնելու, որ Արցախյան շարժումը չի ավարտվել և դեռ շարունակվում է: Այն մեզ համար պիտի դառնա հանապազօրյա հացի պես, դառնա ապրելակերպ, առաքելություն, գաղափար և պայքար: Արցախյան շարժման ընթացքին հազարավոր հայորդիներ հերոսացան ու անմահացան: Նրանց հոգևոր հայացքի ներքո մենք չպիտի սխալվենք, այլ ամբողջ ազգով դառնալով միասնական բռունցք, այդ շարժումը պիտի հասցնենք իր բարի ավարտին՝ ազատ, անկախ Արցախ»,-ասաց Սրբազանը՝ արցախցիներին փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական սերն ու աղոթքը:

Այնուհետև ներկայացվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին կաթողիկոսի տեսաուղերձը:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

359532872_2555274007944468_6884477299095149195_n.jpg (130 KB)

358925398_998887734575305_4802792976679474412_n.jpg (127 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am