Քաղաքականություն

Հայաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ. ՀՀ ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Հայաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ. ՀՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ։ Երկիրը շատ սերտորեն և թափանցիկ կերպով աշխատում է ոչ միայն ԵՄ համապատասխան մարմինների հետ, այլև ԱՄՆ-ի և բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Վիեննայում Ավստրիայի արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում։ Նա վստահեցրել է, որ Հայաստանի կառավարությունը հաստատկամ է խուսափելու այնպիսի միջավայր ստեղծելուց, որտեղ կարող են շրջանցվել պատժամիջոցները:

Նախարար Արարատ Միրզոյանին ուղղված իր հարցում լրագրողն անդրադարձավ առևտրային հարաբերություններին, մասնավորապես “Financial times”-ի կողմից արված հրապարակմանն այն մասին, որ որոշակի քանակությամբ օգտագործած մեքենաներ Հայաստանով վերաարտահանում են Ռուսաստանի Դաշնություն. «Ձեր կարծիքով սա կարո՞ղ է դիտվել որպես պատժամիջոցների հնարավոր շրջանցում և անհանգստացած չեք ձեր երկրի նկատմամբ ԵՄ կողմից հնարավոր պատժամիջոցներով»։

Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշել է․«Անշուշտ, այս պատերազմն ազդեց նաև Հայաստանի տնտեսության վրա թե՛ դրական, թե՛ բացասական առումով։ Բայց, քանի որ Դուք խոսում եք պատժամիջոցների մասին, ուզում եմ ևս մեկ անգամ հրապարակայնորեն և բարձրաձայն հավաստիացնել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այս թեմայով, որ Հայաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ։ Մենք շատ սերտորեն և թափանցիկ կերպով աշխատում ենք ոչ միայն ԵՄ համապատասխան մարմինների հետ, այլև ԱՄՆ-ի և բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ վստահեցնելով, որ Հայաստանի կառավարությունը հաստատկամ է խուսափելու այնպիսի միջավայր ստեղծելուց, որտեղ կարող են շրջանցվել պատժամիջոցները: Մենք բաց ենք աշխատում և թափանցիկ: Եթե կան խնդիրներ, իսկ խնդիրներ, ենթադրում եմ, առկա են ամենուր, դրանք արագորեն ի հայտ են բերվում, և դրանց պատշաճ լուծումներ են տրվում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում