Քաղաքականություն

Կղերաֆեոդալական էլիտան Հայաստանի կառավարության փոփոխություն չի կարող իրականացնել. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Կղերաֆեոդալական էլիտան Հայաստանի կառավարության փոփոխություն չի կարող իրականացնել. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում կառավարության փոփոխություն կարող է իրականացնել միայն ինքնիշխան Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտայի այն ներկայացուցիչները, ովքեր ոտքի վրա ճոռոմ կենացներ էին խմում և մեզ մեղադրում դավաճանության մեջ, երկու ժամում հանձնվեցին։ Սրանք այն մարդիկ են, որոնք մեզ մեղադրում էին դավաճանության մեջ։ Այդ նույն մարդիկ հիմա 5 հազար դրամ են բաժանում, որ մարդկանց բերեն Բաղրամյան պողոտա։ Քիչ չի, որ երկու ժամում հանձնվեցին, Հայաստանի Հանրապետության ժողովրդի զրկանքների գնով ձեռք բերված մի քանի միլիարդ դոլարի զենքը՝ սարքին, կարգին, յուղած վիճակում հանձնեցին Ադրբեջանին»,- ընդգծեց Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ հիմա նրանք եկել են Հայաստան և ուզում են այստեղ իշխանափոխություն անել, և ինչպես Լեռնային Ղարաբաղը հանձնեցին, այնպես էլ Հայաստանը հանձնեն։  

«Բայց ես ուզում եմ հստակ ասել կղերաֆեոդալական էլիտային։ Դուք Հայաստանում կառավարության փոփոխություն չեք կարող իրականացնել, որովհետև ժողովրդից ծնված և ժողովրդից սնվող լեգիտիմության առաջ դուք ուղղակի անզոր եք։ Հայաստանում կառավարության փոփոխություն կարող է իրականացնել միայն ինքնիշխան Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, երբ ուզենա։ Ուզենա կանի, չի ուզենա՝ չի անի»,- եզրափակեց Փաշինյանը։ 

Երիտասարդը սպանության փորձ է կատարել նախկին կնոջ և նրա քրոջ նկատմամբ․ նախաքննությունն ավարտվել է

Իրավունք

Երիտասարդը սպանության փորձ է կատարել նախկին կնոջ և նրա քրոջ նկատմամբ․ նախաքննությունն ավարտվել է

Երևանի Նորագյուղ թաղամասում երկու տան տանիք է այրվել

Պատահար

Երևանի Նորագյուղ թաղամասում երկու տան տանիք է այրվել

Ֆուտբոլի կանանց ընտրանին Երևանում պարտվեց Բուլղարիային

Սպորտ

Ֆուտբոլի կանանց ընտրանին Երևանում պարտվեց Բուլղարիային

Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովն ամփոփել է տվյալները

Սոցիալական հարցեր

Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովն ամփոփել է տվյալները

Երևանի քրեական հետախույզների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում միաժամանակ ձերբակալվել է երկու հետախուզվող

Իրավունք

Երևանի քրեական հետախույզների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում միաժամանակ ձերբակալվել է երկու հետախուզվող

Երևանի քաղաքապետը ԱԶԲ-ի հետ արդյունավետ գործընկերությունը հարմարավետ քաղաք ունենալուն ուղղված ևս մեկ քայլ է համարում

Երևան

Երևանի քաղաքապետը ԱԶԲ-ի հետ արդյունավետ գործընկերությունը հարմարավետ քաղաք ունենալուն ուղղված ևս մեկ քայլ է համարում

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների 50 տոկոս նվազ բոնուսային բաղադրիչի շնորհիվ մարվել է 2 մլրդ դրամից ավելի պարտավորություն

Իրավունք

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների 50 տոկոս նվազ բոնուսային բաղադրիչի շնորհիվ մարվել է 2 մլրդ դրամից ավելի պարտավորություն

Թմրամիջոց աճեցնելու լաբորատորիաներ, շուրջ 3.9 մլն ԱՄՆ դոլարի թմրամիջոցի ապօրինի շրջանառություն և փողերի լվացում․ 5 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

Իրավունք

Թմրամիջոց աճեցնելու լաբորատորիաներ, շուրջ 3.9 մլն ԱՄՆ դոլարի թմրամիջոցի ապօրինի շրջանառություն և փողերի լվացում․ 5 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

Ակնկալում ենք Հայաստանի և Սլովենիայի միջև համագործակցության հետագա ամրապնդում․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Ակնկալում ենք Հայաստանի և Սլովենիայի միջև համագործակցության հետագա ամրապնդում․ Արարատ Միրզոյան

Մայիսյան հեղեղումների հետևանքով վնասվել է 269 բնակարան և անհատական բնակելի տուն

Հայաստան

Մայիսյան հեղեղումների հետևանքով վնասվել է 269 բնակարան և անհատական բնակելի տուն

Փարաջանովն ինձ համար յուրահատուկ է. հայտնի վիզիոներ Տարսեմ Սինխը «Ոսկե ծիրան»-ի շրջանակում հանդիպեց երկրպագուներին

Մշակույթ

Փարաջանովն ինձ համար յուրահատուկ է. հայտնի վիզիոներ Տարսեմ Սինխը «Ոսկե ծիրան»-ի շրջանակում հանդիպեց երկրպագուներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում