Քաղաքականություն

Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսություն պետք է սկսվի․ Տոյվո Կլաար

1 րոպեի ընթերցում

Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսություն պետք է սկսվի․ Տոյվո Կլաար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղ գազամատակարարման հետ կապված իրավիճակին՝ նշելով, որ էներգիայի մատակարարումները Լեռնային Ղարաբաղ պետք է իրականացվեն առանց սահմանափակումների, իսկ Բաքվի և Ստեփանակերտի միջև իրական երկխոսություն պետք է սկսվի։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 8-ի երեկոյան վերականգնվել էր Արցախ գազի մատակարարումը, սակայն հուլիսի 9-ին կեսօրին ադրբեջանական կողմը կրկին լրիվ անջատել է այն:

«Խոստումնալից սկսված օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ և հուսախաբությամբ: Ինչպես բազմիցս կրկնել է Եվրամիությունը, չափազանց կարևոր է, որ էներգայի մատակարարումները վերականգնվեն առանց սահմանափակումների, ինչպես նաև՝ մարդկանց և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով։

Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսություն պետք է սկսվի՝ նպատակ ունենալով ապահովել այլընտրանքներ բռնությանը, ձևավորել անչափ անհրաժեշտ վստահություն և երաշխավորել արժանապատվությունը: Եվրամիությունը անհամբերությամբ սպասում է Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ»,- գրել է Կլաարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում