Հասարակական

Եվրոպայի խորհրդի պատվիրակության առջև բարձրացվել են Բաքվի գերևարած հայերի իրավունքներին առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի խորհրդի պատվիրակության առջև բարձրացվել են Բաքվի գերևարած հայերի իրավունքներին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին, Եվրոպայի խորհրդի քաղաքական հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից, Եղիշե Կիրակոսյանը և Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հյուրերին են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների կատարման ընթացքին վերաբերվող հարցրերը։

Ըստ աղբյուրի՝ Եղիշե Կիրակոսյանը անդրադարձ է կատարել նաև Ադրբեջանի վարած խտրական և հայատյաց քաղաքականության հետևանքով իրավունքների կոպտագույն խախտումներին առնչվող խնդիրներին։

Նշվում է, որ բարձրացվել են նաև 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված, անհետ կորած և բռնի անհետացած անձանց իրավունքներին առնչվող հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում