Հասարակական

Գողության համար Սոչիի ոստիկանության կողմից 20 տարի հետախուզվողը հայտնաբերվել է Էջմիածնում

1 րոպեի ընթերցում

Գողության համար Սոչիի ոստիկանության կողմից 20 տարի հետախուզվողը հայտնաբերվել է Էջմիածնում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 21-ին Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 35-ամյա Հրանտ Մ.-ն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նա 2003 թ. ապրիլի 3-ից Ռուսաստանի Սոչի քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Ըստ աղբյուրի՝ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում