Միջազգային

ՌԴ-ն մինչև տարեվերջ մարտավարական միջուկային զենքն ամբողջությամբ կտեղափոխի Բելառուս․ Պուտին

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն մինչև տարեվերջ մարտավարական միջուկային զենքն ամբողջությամբ կտեղափոխի Բելառուս․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը միջուկային լիցքերի առաջին մասը տեղափոխել է Բելառուս, և մինչև տարեվերջ մարտավարական միջուկային զենքն ամբողջությամբ տեղափոխելու խնդիրը կկատարի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

« Ինչպես գիտեք, մենք բանակցություններ ենք վարել մեր Միութենական պետության, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ այն մասին, որ մենք այդ մարտավարական միջուկային զենքի մի մասը կտեղափոխենք Բելառուսի տարածք։ Դա տեղի ունեցավ: Առաջին միջուկային լիցքերը հասցվել են Բելառուսի տարածք։ Բայց միայն առաջինները: Սա առաջին մասն է: Բայց մինչև տարեվերջ մենք այդ աշխատանքը կկատարենք ամբողջությամբ», - ասել Է Պուտինը։

Նա նշել է, որ այդ որոշումը զսպման տարր է «բոլոր նրանց համար, ովքեր մտածում են Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու մասին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում