Երևանում՝ 11:07:36,   5 Դեկտեմբեր 2023

Չեխիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը ներկայացվել է Հայաստանի խորհրդարանի վավերացմանը

Չեխիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը 
ներկայացվել է Հայաստանի խորհրդարանի վավերացմանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել  Հայաստանի և Չեխիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը, որը ներկայացվել է խորհրդարանի վավերացմանը։

«Ըստ այդ համաձայնագրի՝ սահմանվելու են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման և արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցությունը, տեղեկությունների փոխանակման և պահպանման հետ կապված այլ հարաբերությունները։

Համաձայնագրի դրույթների իրագործման նպատակող կողմերի լիազոր մարմիններ են հանդիսանալու Պաշտպանության նախարարությունները, ինչպես նաև հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ստեղծվելու է ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի նիստում ասաց Պաշտպանության նախարարի տեղակալը։

Արման Սարգսյանը նշեց, որ համաձայնագրի նախագիծը, բացի շահագրգիռ պետական մարմինների հետ համաձայնեցվելուց, նաև Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է Սահմանադրության պահանջներին համապատասխանող։

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց համաձայնագրին։ 

Հայաստանն ու Չեխիան ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրել են 2019 թվականի ապրիլին։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում երկու երկրներում ներպետական ընթացակարգերն անցնելուց հետո։ Չեխիան դեռևս 2019 թվականի մայիսին Հայաստանին ծանուցել է համաձայնագրի ներպետական ընթացակարգերի կատարման մասին։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]