Պատահար

Միրզոյանը հայտնեց, որ նախկին ԱԳ նախարարներից բավականին սերտ կապի մեջ է Զոհրաբ Մնացականյանի հետ

3 րոպեի ընթերցում

Միրզոյանը հայտնեց, որ նախկին ԱԳ նախարարներից բավականին սերտ կապի մեջ է Զոհրաբ Մնացականյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ աշխատանքի ընթացքում բավականին սերտ կապի մեջ է նախկին արտգործնախարարներից Զոհրաբ Մնացականյանի հետ, բացի այդ ՝ երկրի համար օգտակար նյութ քաղելու նպատակով նաև փորձագետների հետ են քննարկում ծավալում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նկատեց, որ նախկին ԱԳ նախարարները երկար տարիների արտաքին անվտանգային, բանակցային հարցերով զբաղվել են: Նա հետաքրքրեց, թե արդյոք Միրզոյանը փորձել է այդ անձանց հետ քննարկում անել, քանի որ նրանք երկար տարիներ աշխատել են ոլորտում և կարող էին իրենց փորձով, հաջողություններով ու անհաջողություններով կիսվել ու օգնել: «Պետությունը մեր բոլորինս է: Եվ կարծում եմ, որ ցանկացած նախարար, որ գալիս է պաշտոնի, հնարավորության դեպքում պետք է իր նախորդի փորձն ուսումնասիրի: Ոչ մեկս կատարյալ չենք, հնարավոր է որոշ խորհուրդներ, նրբություններ Ձեզ ասվեին, որ ի շահ պետության կլիներ»,-ասաց պատգամավորը:

«Նախկին ԱԳ նախարարներից բավականին սերտ կապի մեջ եմ, օրինակ, Զոհրաբ Մնացականյանի հետ: Նրանից առաջ եղած նախարարների մի մասը պարբերաբար հոդվածներ են գրում, նրանց մոտեցումներին, այսպես թե այնպես, մամուլից ծանոթանում եմ: Ցավոք սրտի, հնչեցվող դիրքորոշումները իրականության ադեկվատ ընկալում լինելուց և ադեկվատ լուծումներ առաջարկելուց հեռու եմ համարում, հետևաբար շատ խոսակցության տեղ չկա: Մեկ ուրիշի դեպքում կարող եմ հիշել, որ իրեն վստահված դիրքը ուղղակի լքեց մեր երկրի համար ամենադժվար ու մարտահրավերներով լի պահին: Չեմ հասկանում, թե այդտեղ ինչ կա քննարկելու: Մեկ ուրիշի դեպքում գուցե շահերի կամ հնարավոր լուծումների պատկերացումներ ընդհանրություններ դժվար եմ համարում»,-ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը նշեց նաև, որ խոսակցություն են ծավալում նաև փորձագետների հետ, որոնց հետ հետապնդում են նույն, այսինքն՝ Հայաստանի շահերը, քիչ թե շատ մոտ պատկերացումներ կան և կարող են խոսակցություն ծավալել ու դրանից օգտակար նյութ քաղել:

Երևան-Մեղրի ավտոճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Պատահար

Երևան-Մեղրի ավտոճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հրշեջները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Պատահար

Հրշեջները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Փրկարարներն իրականացրել են պատուհանի ապակու ապամոնտաժման աշխատանքներ

Պատահար

Փրկարարներն իրականացրել են պատուհանի ապակու ապամոնտաժման աշխատանքներ

Երևան-Սևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենայի բախման հետևանքով կա մեկ զոհ և երեք վիրավոր

Պատահար

Երևան-Սևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենայի բախման հետևանքով կա մեկ զոհ և երեք վիրավոր

Հրշեջ-փրկարարները Արմավիր քաղաքում բնակարանի հրդեհ են մարել, 3 քաղաքացի տարհանվել է

Մարզեր

Հրշեջ-փրկարարները Արմավիր քաղաքում բնակարանի հրդեհ են մարել, 3 քաղաքացի տարհանվել է

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Մարզեր

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Փրկարարներն ամրացրել են քոլեջի տանիքի մոտ 40 քմ պոկված թիթեղը

Պատահար

Փրկարարներն ամրացրել են քոլեջի տանիքի մոտ 40 քմ պոկված թիթեղը

Տավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆ

Բանակ

Տավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆ

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կա 2 տուժած

Պատահար

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կա 2 տուժած

Երևանի Նորագյուղ թաղամասում երկու տան տանիք է այրվել

Պատահար

Երևանի Նորագյուղ թաղամասում երկու տան տանիք է այրվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում