Ռուսաստան

Եկատերինբուրգում բարձրահարկ շենքում բռնկված հրդեհից փրկել են 23 մարդու

1 րոպեի ընթերցում

Եկատերինբուրգում բարձրահարկ շենքում բռնկված հրդեհից փրկել են 23 մարդու

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները Եկատերինբուրգում բարձրահարկ շենքում բռնկված հրդեհից փրկել են 23 մարդու, որոնցից 7-ը երեխաներ են, ընդհանուր առմամբ տարհանվել է 232 մարդ:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Շաբաթ օրը՝ օգոստոսի 17-ին Մոսկվայի ժամանակով 8:52-ին հրշեջ վարչությունը ահազանգ է ստացել Եկատերինբուրգի Դորոժնայա փողոցում բռնկված հրդեհի մասին։ Ըստ ահազանգի՝ 27 հարկանի շենքի չորրորդ հարկում բնակարան է այրվել: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում