ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 1946 ճանապարհատրանսպորտային պատահար, անցած տարվա նույն ժամանակահատվածում` 2090:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:
Պատահարների հետևանքով այս տարի զոհվել է 147 մարդ, անցած տարի` 142, այս տարի վիրավորվել է 2760 մարդ, անցած տարի` 2918:
Ներկայում հանրապետությունում կա հաշվառված 901 967 տրանսպորտային միջոց, որի գրեթե կեսը ներմուծվել է 2019 թվականից ի վեր: Վերջին հինգ տարվա ընթացքում ներմուծվել է 413 911 մեքենա: