Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայաստանը ԵՄ գործընկերների հետ ակտիվորեն քննարկում է վիզաների ազատականացման թեման. Միրզոյան

Հայաստանը ԵՄ գործընկերների հետ ակտիվորեն քննարկում է վիզաների 
ազատականացման թեման. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիզաների ազատականացման թեման Հայաստանի և ԵՄ անդամ երկրների օրակարգի հարցերից է, քննարկվում  ու գրեթե բոլոր դեպքերում աջակցություն է ստանում, սակայն պետք է ԵՄ-ի կոնսենսուսային դիրքորոշումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Վիզաների ազատականացման թեման ակտիվորեն քննարկում ենք: Մեր և ԵՄ-ի կամ մեր և ԵՄ անդամ հանդիսացող առանձին երկրի օրակարգում կա, քննարկվում է, և մեծամասամբ կամ գրեթե բոլոր դեպքերում աջակցություն է ստանում: Այդուհանդերձ ԵՄ-ի կողմից նման որոշում կայացնելու համար կոնսենսուսային դիրքորոշում է պետք: Եվ ԵՄ-ի ներսում կոնսենսուսի հասնել դեռևս հնարավոր չի եղել»,-ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը վստահեցրեց, որ այս առումով աշխատանքը շարունակվում է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am