Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողներից մեկը դատապարտվել է 11 տարի 6 ամիս ազատազրկման

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողներից մեկը 
դատապարտվել է 11 տարի 6 ամիս ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցի զինծառայողներից մեկին՝ Ագշին Բաբիրովին դատապարտել է 11 տարի 6 ամիս ազատազրկման։ Այս մասին «Արմենպրես»-ի հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

« Դատարանի մայիսի 4-ի 2023 թվականի դատավճռով՝ Բաբիրովի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 11 տարի 6 ամիս 15 օր ժամկետով»,- հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։

Երկրորդ զինծառայողի՝ Հուսեյն Ախունդովի քրեական քննությունը շարունակվում է։  Նա մեղադրվում է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահակին սպանելու համար։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]