Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Մարզիկները գիշեր-ցերեկ աշխատել են այս առաջնության համար. Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի մարզիչ

Մարզիկները գիշեր-ցերեկ աշխատել են այս առաջնության համար.  
Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանի կարծիքով՝ երևանյան առաջնությունում հայ ծանրորդները դեռևս իրենց խոսքը կասեն:

«Ես, իսկապես, շատ գոհ եմ:  Հենց այսպես՝ մեդալներով էլ պիտի լինի մինչև վերջ: Եթե Հաաստանում ոմանք ասում, կասկածում էին, թե աղջիկների հավաքականը նահանջում է, թող արդեն փոխեն իրենց կարծիքը»,- «Արմենպրես»-ի հարորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

Մարզչի խոսքով` Հայաստանի հավաքականը, բացի Իզաբելլա Յայլյանի մեդալից, ևս երեք մեդալ էլ նվաճելու է:

«Մարզիկները գիշեր-ցերեկ աշխատել են այս առաջնության համար քանի որ Հայաստանում անցկացվող այս առաջնությունը շատ պատասխանատու է»,-ասաց նա:

Երևանում ընթացող ծամրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսեցին Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչները: Պոկում վարժությունում Իզաբելլա Յայլյանը միայն երրորդ մոտեցմամբ բարձրացրեց 87 կգ և նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Յայլյանը նախ գլխավերևում պահեց 105, ապա 109 կգ՝ այս վարժությունում ևս դառնալով բրոնզե մեդալակիր: Նա երրորդն է նաև երկամարտի արդյունքով՝ 196 կգ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am