1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԵՄ դիտորդները Տեղում Ադրբեջանի հարձակման պահին տվյալ տարածքում չեն եղել և կրակոցների մասին իմացել են Հայաստանի իշխանություններից

ԵՄ դիտորդները Տեղում Ադրբեջանի հարձակման պահին տվյալ տարածքում չեն 
եղել և կրակոցների մասին իմացել են Հայաստանի իշխանություններից

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներն Ադրբեջանի կողմից Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինծառայողների վրա հարձակման ժամանակ տվյալ տարածքում չեն եղել․ նրանք տվյալ հատվածում մոնիթորինգ են իրականացրել ապրիլի 11-ի առավոտյան, երբ հարձակումը դեռ չէր սկսվել։

«Արմենպրես»-ը հարցում էր ուղարկել ԵՄ-ի մամուլի ծառայությանը՝ հետաքրքրվելով, թե արդյոք ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը ԵՄ-ին ծանուցե՞լ է ապրիլի 11-ին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի մասին և ինչպիսի՞ն է ԵՄ ղեկավարության արձագանքը Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությանը, որը խաթարում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը։

ԵՄ դիվանագիտական ծառայության մամուլի բաժնից հայտնել են հետևյալը․

«Հայաստանում ԵՄ առաքելությունը իր մանդատի շրջանակներում Տեղ և Կոռնիձոր գյուղերի հատվածում պարբերական պարեկությունը իրականացրել է ապրիլի 11-ի առավոտյան։ Այնինչ, նրանք ներկա չեն եղել այդ հատվածում, երբ միջադեպը տեղի է ունեցել։ Ուշ երեկոյան Առաքելությունը Հայաստանի իշխանությունների կողմից տեղեկացվել է կրակոցների մասին»։

Ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ապրիլի 12-ի ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]