Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում զիջեց Թուրքիային

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում զիջեց Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում ընդունեց Թուրքիայի ընտրանուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկից 10 րոպե անց Հայաստանի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ. Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո թուրքերից ինքնագոլի հեղինակ դարձավ Օզան Կաբակը:

Բաց թողած գնդակից հետո թուրքերը հնարավորությունը բաց չէին թողնում գրոհելու, սակայն Հայաստանի ընտրանին ակտիվ էր և հստակ հակագրոհում էր: Խաղակեսի միջնամասում վնասվածքի պատճառով Տարոն Ոսկանյանը փոխարինվեց: Նրա փոխարեն հանդիպումը շարունակեց Ստյոպա Մկրտչյանը: Խաղի 34-րդ րոպեին Թուրքիան հավասարեցրեց հանդիպման հաշիվը. դիպուկ հարվածով աչքի ընկավ Օրկուն Կոկչուն:

Երկրորդ կեսի մեկնարկում թիմերը փոխանակվում էին գրոհներով` փորձելով գտնել առավել խոցելի օղակները: Առաջին կեսում փոխարինման մտած Ստյոպա Մկրտչյանը երկրորդ կեսում փոխարինվեց․ այս անգամ խաղադաշտ մտավ Խորեն Բայրամյանը:

Հանդիպման 63-րդ րոպեին Հայաստանի հավաքականի պաշտպանների սխալից օգտվեց և թուրքերին առաջ մղեց  Քերեմ Ակտուրկոգլուն: Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը Երևանում ավարտվեց 1։2 հաշվով։

Մարտի 28-ին Հայաստանի ընտրանին ընկերական խաղ կանցկացնի Կիպրոսի հավաքականի հետ: Այդ հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, մեկնարկը՝ ժամը 19:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am