Միջազգային

Տաջիկստանի ղեկավարն ընդգծել է ՀԱՊԿ-ում ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունն ուժեղացնելու կարևորությունը

2 րոպեի ընթերցում

Տաջիկստանի ղեկավարն ընդգծել է ՀԱՊԿ-ում ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունն ուժեղացնելու կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն անհրաժեշտ է համարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների համագործակցության արդյունավետության բարձրացումը քաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում։

Ռահմոնը նման հայտարարություն է արել այսօր Դուշանբեում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբեթովի հետ կայացած հանդիպմանը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Ազգի առաջնորդն առանձնահատուկ նշել է քաղաքական հարթությունում համագործակցության ամրապնդման, ՀԱՊԿ-ի միջազգային գործունեության ընդլայնման, ռազմական, ռազմատեխնիկական և ռազմատնտեսական փոխգործակցության բարձրացման հրատապությունը», - ասված է Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայության տվյալներով՝ Տաջիկստանի ղեկավարը նաև ընդգծել է ահաբեկչության և արմատականության դրսևորումների դեմ պայքարում ՀԱՊԿ-ում համապարփակ աշխատանքի ուժեղացման անհրաժեշտությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Աֆղանստանում տիրող իրավիճակի շուրջ։ Անցյալ տարվա հոկտեմբերին Ռահմոնը և կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպման ընթացքում, նշելով տարածաշրջանի բարդ իրադրությունը, հանդես էին եկել Տաջիկստանի և Աֆղանստանի միջև սահմանի պաշտպանությունն ուժեղացնելու օգտին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում