Սպորտ

Աթլետիկայի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կունենա երկու մասնակից

1 րոպեի ընթերցում

Աթլետիկայի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կունենա երկու մասնակից

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի աթլետիկայի հավաքականը երկու ներկայացուցիչ կունենա Եվրոպայի ձմեռային առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ստամբուլում կայանալիք Եվրոպայի առաջնությանը Հայաստանից կմասնակցեն 2 եռացատկորդ` Լևոն Աղասյանը և Յանա Սարգսյանը: Մարզիկները մրցավայր կմեկնեն փետրվարի 28-ին:

Տղամարդկանց որակավորման փուլը կկայանա մարտի 2-ին, իսկ եզրափակիչը` մարտի 3-ին: Կանանց որակավորման փուլը՝ մարտի 3-ին, եզրափակիչը` մարտի 4-ին:

Աթլետիկայի Եվրոպայի ձմեռային առաջնությունը կկայանա մարտի 2-5-ը Ստամբուլում: 26 մրցաձևերում իրենց ուժերը կփորձեն 593 մարզիկներ՝ 47 երկրից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում