Ինովացիա

Հայկական Triple S VC վենչուրային ֆոնդը 250 հազար դոլարի ներդրում է արել Docus ստարտափում

2 րոպեի ընթերցում

Հայկական Triple S VC վենչուրային ֆոնդը 250 հազար դոլարի ներդրում է արել Docus ստարտափում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Seaside Startup Summit Holidays Vizag India 2023-ի փակման արարողության ժամանակ հայկական Triple S Ventures վենչուրային Ֆոնդը հայտարարել է 2023-ի իր առաջին ներդրման մասին, որը կատարվել է հայկական Docus-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներդրվող գումարի չափը կազմում է 250 հազար դոլար:

Docus-ը տրամադրում է հեռաբժշկության առաջին հարթակը, որտեղ զարգացող երկրների բժիշկները համագործակցում են հարյուրավոր լավագույն բժշկական փորձագետների հետ ԱՄՆ-ից և Եվրոպայից՝ հիվանդներին հնարավորինս լավագույն օգնություն ցուցաբերելու համար:

«Մենք այժմ կենտրոնանում ենք Հնդկաստանի առողջապահության ոլորտի վրա, քանի որ ապագան հասկացող շատ հնդիկ բժիշկներ բաց են համագործակցելու ԱՄՆ և Եվրոպայի բժիշկների հետ։ Ավելին, որպես երկրորդ լեզու նրանք խոսում են անգլերեն»,-նշել է Docus-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռոբերտ Սարգսյանը:

1104620.jpg (56 KB)

Docus-ը նորարարական հարթակ է, որը հնարավորություն է տալիս հիվանդներին և խնամակալներին օգտվել լավագույն բժշկական օգնությունից՝ երկու առաջատար բժիշկների համագործակցության միջոցով՝ մեկ տեղական և մեկ միջազգային՝ մեծացնելով ճշգրիտ ախտորոշում և բուժում ստանալու հնարավորությունները:

«Ես վստահ եմ, որ Docus-ի և Triple S-ի համագործակցությունը թույլ կտա ստարտափին արագ ընդլայնվել հնդկական շուկայում: Մենք կարծում ենք, որ սա նախադեպ կլինի հնդկական շուկայում հայկական ստարտափների հաջողության համար»,- նշել է վենչուրային ֆոնդի կառավարիչ գործընկեր Ավագ Սիմոնյանը:

Triple S VC-ն նոր ֆոնդ է, որը հիմնադրվել է 2022թ Արթուր Ջանիբեկյանի, Հակոբ Հակոբյանի և Ավագ Սիմոնյանի կողմից ու թիրախավորում է սկզբնական փուլերում գտնվող ստարտափներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում