Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Միայն երախտիքի և շնորհակալության խոսքեր էին հնչում․ հայ փրկարարները՝ Թուրքիայում իրենց նկատմամբ վերաբերմունքի մասին

Միայն երախտիքի և շնորհակալության խոսքեր էին հնչում․ հայ փրկարարները՝ 
Թուրքիայում իրենց նկատմամբ վերաբերմունքի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ փրկարարները խոսեցին Թուրքիայում իրենց նկատմամբ վերաբերմունքի մասին՝ նշելով, որ արժանացել են դրական վերաբերմունքի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպիսին էր Թուրքիայում հայ փրկարարների նկատմամբ վերաբերմունքը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Գարիկ Աղրամանյանն ասաց, որ վերաբերմունքը շատ լավ էր։

«Շատ լավ էին վերաբերվում, շնորհակալություն էին հայտնում, որ գնացել էին ու աջակցում էինք, օգնում։ Օդանավից իջնելուց առաջին իսկ վայրկյանից միայն երախտիքի և շնորհակալության խոսքեր էին հնչում»,- ասաց Աղրամանյանը։

Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցած մյուս փրկարարները ևս նշեցին, որ իրենց նկատմամբ միայն դրական վերաբերմունք է եղել, արժանացել են երախտիքի և գնահատանքի խոսքերի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am